Հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն ուսումնական վարժանքներ են անցկացրել

Ուսումնական վարժանքներ
Խաղարկվել են պայմանական հակառակորդի թիկունք ներթափանցելու և կարևորագույն օբյեկտներ ոչնչացնելու գործողություններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. N զորամասի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն այսօր ուսումնական վարժանքներ են անցկացրել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Խաղարկվել են պայմանական հակառակորդի թիկունք ներթափանցման և կարևորագույն օբյեկտների ոչնչացման գործողություններ: Զինծառայողները դրսևորել են փոխգործակցության և ներդաշնակման գերազանց կարողություններ և բարձր պատրաստվածություն»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ուսումնական վարժանքներ
Ըստ գերատեսչության` N զորամիավորման զորամասերում էլ կրակային պատրաստության գործնական պարապմունքներ են անցկացվել։
Ստուգվել են կրակի տար­բեր տեսակների կիրառման հմտությունները, կատարելագործվել մարտա­վա­րական բարդ պայմաններում առաջադրված խնդիրների կատարման ունակությունները։