Հայաստանը վերադարձրել է գերեվարված ադրբեջանցիներին. ՊՆ

Ադրբեջանցի զինծառայողները վերադարձվել են ՌԴ միջնորդությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի ԶՈւ երկու զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Դեկտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասերից մեկում հայ դիրքապահների կողմից ձերբակալվել են Ադրբեջանի ԶՈւ երկու սահմանախախտ զինծառայողներ։ Դեկտեմբերի 20-ին, մարդասիրական նկատառումներով և ՌԴ միջնորդությամբ, նշված զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինծառայողներին գերեվարելու մասին հայտնել էր «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։ Այդ մասին գրել էր նաև ակտիվիստ Միկա Բադալյանը Telegram-ի իր ալիքում և նշել, որ դեկտեմբերի 18-ին Ջերմուկի շրջանում գերի են ընկել ադրբեջանցի երկու զինծառայողներ, որոնցից մեկը՝ կապիտանի կոչումով։ Ավելի ուշ հաղորդվեց, որ նրանք տեղափոխվել են Երևան։
Ադրբեջանում հաստատված շուրջ 50 գերի կա, ոչ պաշտոնական՝ ևս 80–ը. Սիրանուշ Սահակյան
Հայաստանի պաշտպանության նախարարությունը մինչև այսօր որևէ կերպ չէր մեկնաբանում տեղեկությունը։ Ադրբեջանական կողմը նույնպես լռում էր։
Համացանցում հայտնվել են գերեվարված ադրբեջանցի զինվորների լուսանկարները
Ինչո՞վ էր պայմանավորած բրյուսելյան այցից հետո հայ գերիների վերադարձը