Հայաստանում պատվաստումների թիվը գերազանցել է 1.5 մլն–ը

Պատվաստման հերթ Երևանում. արխիվային լուսանկար
ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է պատվաստումային գործընթացի արդյունքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է 1 546 632 պատվաստում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Դեկտեմբերի 20-ի դրությամբ առաջին դեղաչափը ստացել է 903 661 մարդ, երկրորդը` 642 971։
Պորտուգալիան Հայաստանին «Pfizer» պատվաստանյութի 40 000 դեղաչափ կտրամադրի
Նշենք, որ Հայաստանում Covid-19-ի դեմ պատվաստում են «Գամ-Կովիդ-Վակ» («Սպուտնիկ V»), «Կորոնավակ» (միայն 2-րդ դեղաչափի համար), «ԱստրաԶենեկա» («Վաքսզևրիա»), «Սինոֆարմ» և «Մոդեռնա» («Սպայկվաքս») պատվաստանյութերով։ Առաջիկայում էլ Պորտուգալիան Հայաստանին «Pfizer» պատվաստանյութի 40 հազար դեղաչափ կտրամադրի։
Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 130-ով և դարձել 343708: Նրանցից 328799-ն արդեն առողջացել են։ Վարակն ընդհանուր առմամբ 7903 մարդու կյանք է խլել։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը 1493 է։