Հայաստանի խորհրդարանի նախագահն ընդունել է Իրանի Մեջլիսի պատվիրակությանը

Սեյեդ Մեհդի Ֆարշադանը ՀՀ ԱԺ նախագահին է փոխանցել Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆիի` Իրան պաշտոնական այցի հրավերը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր` դեկտեմբերի 20-ին, ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սեյեդ Մեհդի Ֆարշադանի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
Իրանի ներկայացուցիչը Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ ողջունել է «3+3» հարթակը
Ողջունելով հյուրերին` ՀՀ ԱԺ նախագահը վստահություն է հայտնել, որ բարեկամության խմբի այցը հայ-իրանական սերտ հարաբերությունների համար գործուն նշանակություն է ունենալու` ի նպաստ միջխորհրդարանական համագործակցության հետագա ամրապնդմանը:
Հանդիպմանը քննարկվել է նաև տարածաշրջանային իրավիճակը։ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ադրբեջանական կողմի ապակառուցողական վարքագծին` նշելով, որ այն բացասական ազդեցություն է ունենում ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի մյուս երկրների վրա:
Առայժմ առանց Հայաստանի․ ինչո՞ւ է Իրանը փոխել «Պարսից ծոց-Սև ծով» նախագծի ծրագրերը
ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սեյեդ Մեհդի Ֆարշադանը ՀՀ ԱԺ նախագահին է փոխանցել Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆիի` Իրան պաշտոնական այցի հրավերը: