Եգիպտոսի Ալեքսանդրիայում ձյուն է տեղացել

Ալեքսանդրիայի բնակիչները զարմացել են նման փոփոխությունից, օդերևութաբաններն էլ հայտնել են, որ դեռ 1 օր էլ այսպիսի եղանակ կլինի քաղաքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Միջերկրական ծովի ափին գտնվող եգիպտական Ալեքսանդրիայի փողոցներում ձյուն է տեղացել։ Եգիպտոսը հայտնվել է հզոր եվրոպական ցիկլոնի հարվածի տակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ռուսաստանում ձյունը կարող է անոմալ երևույթ դառնալ. մասնագետները բացատրել են` ինչու
Ցիկլոնի հետևանքով երկրի հյուսիսում տեղատարափ անձրևներ են, իսկ կենտրոնական մասում` ավազե փոթորիկներ: Սինայի թերակղզու կենտրոնում գտնվող Սուրբ Եկատերինայի վանքի շրջանում գիշերը ջերմաստիճանը հասել է -2-ի:
Ալեքսանդրիայի բնակիչներն ապշել են` առավոտյան տեսնելով քաղաքի ձյունածածկ փողոցները։ Որոշ ժամանակ անց քաղաքում ձյունը հալվել է և հեղեղել փողոցները։ Տեղատարափ անձրևների ու ձնհալի պատճառով Ալեքսանդրիայի երթևեկությունը դժվարացել էր:
«Առատաձեռն» ձմեռ. Ասիան և Եվրոպան պատվել են ձնով, բայց ամենավատն ԱՄՆ–ի վիճակն է. տեսանյութ
Եգիպտոսի օդերևութաբանության գլխավոր վարչության կանխատեսմամբ՝ վատ եղանակը կպահպանվի առնվազն մեկ օր: