Ավազի ու փոշու ամպը հաշված րոպեների ընթացքում ծածկել է ավստրալիական քաղաքը. տեսանյութ

Տուժածների մասին տեղեկություններ չկան. մարդիկ նախապես զգուշացված են եղել ու պատրաստվել են վատագույնին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի հյուսիս-արևմուտքում հզոր ավազամրրիկ է գրանցվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով տեղական հեռաուստաալիքներից մեկի հրապարակած տվյալները։ Դրանց համաձայն, քամու արագությունը 109 կմ / ժ է եղել։ Ավազի ու նարնջագույն փոշու հսկա ամպը հաշված րոպեների ընթացքում ծածկել է ավստրալիական Բուլիա քաղաքը։ Բարեբախտաբար, վատ եղանակը տևել է ընդամենը 10 րոպե և փոթորկից հետո անձրևը օդը մաքրել է փոշուց:
Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Ըստ տեղական աղբյուրների` մարդիկ նախապես զգուշացված են եղել ու պատրաստվել են վատագույնին։ Նրանք թաքնվել են տներում, փակել պատուհաններն ու դռները։
Օդերևութաբանները հաստատել են, որ ավազամրրիկը պայմանավորված է եղել հզոր փոթորկով, որը Քվինսլենդին վրա է հասել արևմուտքից: