Ապարանում, Սպիտակում և Սևանում մերկասառույց է. կան դժվարանցանելի ճանապարհներ

Գեղարքունիք. Արխիվային լուսանկար
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Աշոցքի տարածաշրջանի Թորոսգյուղ-Վարդաղբյուր ճանապարհահատվածը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Դեկտեմբերի 20-ին, ժամը 09։00-ի դրությամբ, Ապարանի, Սպիտակի, Սևանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։
Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդիչով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։
Շաբաթը տեղումներով է սկսվում. եղանակի տեսություն
Հիմնադրամից նաև տեղեկացնում են, որ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: