Թուրքիան տրամադրված է շարունակել ՌԴ-ի հետ արդյունավետ համագործակցությունը. Չավուշօղլու

ՌԴ-ն և Թուրքիան լուծումներ են գտնում նույնիսկ այն հարցերում, որտեղ տարբեր տեսակետներ ունեն, նշել է Թուրքիայի արտգործնախարարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիան և Ռուսաստանը լուծումներ են գտնում նույնիսկ տարածաշրջանային այն խնդիրների համար, որտեղ տարբեր տեսակետներ ունեն։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Մենք Ռուսաստանի հետ տարածաշրջանային հարցերի շուրջ սերտ երկխոսության մեջ ենք: Նույնիսկ այնտեղ, որտեղ մենք տարբեր մոտեցումներ ունենք, հարցերը լուծում ենք պատասխանատու մոտեցմամբ, ըստ որի ամենակարևորը տարածաշրջանի խաղաղությունն ու բարօրությունն է»,- ասել է թուրք նախարարը:
Հայտնի է` ով կլինի ՀՀ ներկայացուցիչը Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում
Նա հավելել է, որ Թուրքիան տրամադրված է շարունակել ՌԴ-ի հետ արդյունավետ համագործակցությունը` փոխադարձ հարգանքի և ընդհանուր շահերի հիման վրա: