Քարը չվնասելու համարը նույնիսկ մտքերդ չպետք է խանգարեն. խաչքարագործ հարսնացուն` Լիբանանից

Մայրը կռվում է մշակույթով, հայրը՝ զենքով. սա է Բեյրութից Գյումրի հարս եկած Նարինեի պատկերացումն իրական հայ ընտանիքի մասին: Հենց այսպես էլ ամուսնու՝ ժորայի հետ Նարինեն ընտանիք է կազմել։ Ինքը խաչքարեր է պատրաստում, ամուսինը՝ քաղպաշտպանության գիտելիքներ տալիս:
Sputnik
Հայրենիքում հետաքրքիր զբաղմունք գտնելու ցանկությունը 2018 թվականին Նարինե Փոլադյանին Լիբանանից Հայաստան բերեց։ «Դեպի Հայք» ծրագրով որպես կամավոր եկավ, հետո մի օր պատահական Երևանի Արամի փողոցում տեսավ խաչքարագործ վարպետների աշխատանքն ու սիրահարվեց այդ գործին: Սերը քարի հանդեպ այնքան ուժգին էր, որ ուզեց «քարն իրենով անել»:
Բեյրութից Գյումրի հարս եկած Նարինէ Փօլատեանի արհեստանոցը
Կանացի նուրբ ձեռքերով կոշտ քարից զարդանախշեր ու խաչքարեր ստանալ առաջինը սովորեցրեց վարպետը՝ Համբիկ Համբարձումյանը:

«Ես ասացի՝ ինձ կսովորեցնե՞ս, ինքը միանգամից դրական պատասխանեց ու միշտ քաջալերում էր։ Դա ինձ ավելի էր ոգևորում»,-պատմում է Նարինեն:

Նարինեն մասնագիտությամբ ճարտարապետ է: Խոստովանում է՝ մտքով չի անցել, որ մի օր կարող է սիրել ու տարվել քարին շունչ տալու արվեստով։ Ասում է՝ խաչքար պատրաստելը զուտ ձեռքի աշխատանք չէ՝ անհրաժեշտ է սեր ու ջերմություն փոխանցել քարին։
Բեյրութից Գյումրի հարս եկած Նարինէ Փօլատեանի արհեստանոցը
Հենց խաչքարն էլ միջոցառումներից մեկի ժամանակ «ծանոթացրել է» Նարինեին ապագա ամուսնու՝ Ժորայի հետ։ Նախ ընկերացել են, հետո ամուսնանալու որոշում կայացրել: Հենց այդպես էլ Լիբանանից Հայաստան եկած Նարինեն հայտնվել է Գյումրիում։
Բեյրութից Գյումրի հարս եկած Նարինէ Փօլատեանն ամուսնու՝ Ժորա Աբգարյանի հետ արհեստանոցում
Հիմա Նարինեն սովորում է Գյումրու արվեստի ակադեմիայի մագիստրատուրայի քանդակագործության բաժնում:

«Խաչքարի մասին գիտելիք չունեի, տեսել էի խաչքարեր` ինձ համար սիրուն էին, բայց չէի խորանում ու չէի էլ պատկերացնում, որ ես կարող եմ դա անել, բայց մի օր զբոսնելիս տեսա՝ փոշու մեջ քարը ինչպես «գեղեցկացավ», միանգամից իմ մեջ մի բան փոխվեց ու արդեն 3 տարի է` այս գործով եմ զբաղվում»,-Sputnik Արմենիային պատմում է Նարինեն:

Թեև ծնողները դժվարությամբ են ընդունել աղջկա` Հայաստան տեղափոխվելու որոշումը, բայց հետո ամեն ինչ փոխվել է։
«Եկան այստեղ, տեսան` ինչով եմ զբաղվում ու ասին ՝ չէ՛, քո տեղն այստեղ է»:
Բեյրութից Գյումրի հարս եկած Նարինէ Փօլատեանի արհեստանոցը
Խաչքարը 23 ամյա Նարինեի համար նախ հոբբի էր, հիմա արդեն աշխատանք՝ պատվերներ ունի ու օրվա մեծ մասն արվեստանոցում է անցկացնում` ինչպես խաչքարեր, այնպես էլ հայկական յուրահատուկ զարդանախշերով տարբեր քանդակներ է ստեղծում։
Բեյրութից Գյումրի հարս եկած Նարինէ Փօլատեանի արհեստանոցը
Խաչքարի տեսքը ստեղծվում է աշխատանքի ընթացքում. նախապես էսքիզներ անել չի սիրում՝ սիրտն այդ պահին է թելադրում, թե ինչ տեսք է ի վերջո ստանալու քարը: Հիմնականում տուֆի վրա է աշխատում՝ փափուկ է ու հայկական:
«Քարը չվնասելու համարը նույնիսկ մտքերդ չպետք է խանգարեն: Չեմ սիրում, երբ խաչքարը սիմետրիկ է. իմ խաչքարերի մեջ աջ ու ձախ կողմերը տարբերվում են»,-ասում է Նարինեն:

«Խաչքարի մասին գիտելիք չունեի, տեսել էի խաչքարեր` ինձ համար սիրուն էին, բայց չէի խորանում ու չէի էլ պատկերացնում, որ ես կարող եմ դա անել, բայց մի օր զբոսնելիս տեսա՝ փոշու մեջ քարը ինչպես «գեղեցկացավ», միանգամից իմ մեջ մի բան փոխվեց ու արդեն 3 տարի է` այս գործով եմ զբաղվում»,-Sputnik Արմենիային պատմում է Նարինեն:

Շուտով Նարինեն 44–օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված մի խաչքար կուղարկի Ֆլորիդա՝ Սբ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրելու, ևս մեկը տեղափոխվելու է Արենի:
Բեյրութից Գյումրի հարս եկած Նարինէ Փօլատեանի արհեստանոցը
Երիտասարդ կնոջ համար ամենադժվարը խաչքարը պատվիարտուին հանձնելն է, հատկապես մեծ խաչքարերը, որոնց հետ Նարինեն աշխատանքի ընթացքում հասցնում է «կապվել»:
Նրա գործերը չեն կրկնվում: Պատվիրատուների մեջ ոչ միայն հայեր են, այլ նաև այլազգիներ:
Բեյրութից Գյումրի հարս եկած Նարինէ Փօլատեանի արհեստանոցը
Ամուսինը` Ժորան, ասում է՝ կնոջ համբերատար բնավորությունն է, որ նման արդյունք է տալիս:
Բեյրութից Գյումրի հարս եկած Նարինէ Փօլատեանի արհեստանոցը
Նարինեն օրվա մեծ մասն արվեստանոցում է անցկացնում, որը մինչ լիբանանցի խաչքարագործ հարս ունենալը գյումրեցի ընտանիքի համար որպես թոնրատուն էր ծառայում։
Երիտասարդ ընտանիքը դեռ երեխա չունի։ Նարինեն ասում է՝ երբ փոքրիկ ունենան, իր հետ արվեստանոց կբերի։ Եթե աղջիկ լինի, թող մայրիկի գործը շարունակի, իսկ եթե տղա՝ հայրիկի:
Ի դեպ` Ժորային Գյումրիում բոլորը գիտեն. նա քառօրյա պատերազմում զոհված հերոս Տիգրան Աբգարյանի եղբայրն է: 44–օրյա պատերազմի օրերին Ժորան իր ընկերների հետ նախաձեռնեց ու Արցախ ուղարկեց դիրքերում անհրաժեշտ պարագաների մեծ խմբաքանակ, հիմա ռազմահայրենասիրական դասընթացներ է կազմակերպում բուհերում ու այլ հաստատություններում: