Երեկոյան զգեստ ու դիմահարդարում. Սիրուն Մինասի շքեղ կերպարը

Սիրուն Մինասի հետևորդները շատ են հավանել լուսանկարը և բազմաթիվ դրական մեկնաբանություններ գրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Պլաստիկ վիրաբույժ, հաղորդավարուհի Սիրուն Մինասը Instagram–ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել։ Կադրում գեղեցկուհին երեկոյան զգեստ է հագել և երեկոյան դիմահարդարում արել։
«Եղիր քո կյանքի հերոսուհին, ոչ թե զոհը»,–լուսանկարին կից գրել է Սիրուն Մինասը:
Նրա հետևորդները շատ են հավանել լուսանկարը և բազմաթիվ դրական մեկնաբանություններ գրել։
«Գեղեցկուհի», «խոսքեր չկան», «հիասքանչ տեսք ունես», «հպարտանում եմ քեզնով»,-գրել են նրանք։
Սիրուն Մինասը, որին շոու-բիզնեսում անվանում են սիրուն Սիրուն, ծնվել է բազմազգ ընտանիքում։ Հայրն անգլիական արմատներով հայ է, ծնվել ու մեծացել է Հնդկաստանում, մայրը նիգերիացի է։
Բժշկուհին աչքի է ընկնում նաև հումորի զգացումով։ Նա հայտնի է դարձել հայկական հեռուսատեսությամբ Stand Up-շոուում ելույթների շնորհիվ, այժմ ելույթ է ունենում Woman’s Club հումորային ծրագրում։