Ձյուն ու մերկասառույց. ինչ վիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Արտակարգ իրավիճակների նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Շիրակի մարզի Ամասիայի, Աշոցքի տարածաշրջաններում և Գյումրի քաղաքում տեղում է ձյուն, իսկ Երևան-Երասխ ավտոճանապարհներին մառախուղ է։
Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Շարունակում են փակ մնալ Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ու Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհները։