Դարակերտ գյուղում պայթյուն է տեղի ունեցել, որին հաջորդել է հրդեհը

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի - Sputnik. Դեկտեմբերի 18-ին, ժամը 21։24-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դարակերտ գյուղում՝ կաթսայատանը, պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Գյումրու տներից մեկում հրդեհ է բռնկվել, ներսում հայտնաբերված քաղաքացուն ԲԿ–են տեղափոխել
Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել ջերմոցի (100 քմ) կաթսայատանը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել․ վնասվել են կառուցատարրերը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:45-ին, մարվել` 23:47-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը և գույքը՝ մասամբ: Կոտրվել են ջերմոցի ապակիները (մոտ 1000 քմ):