ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Չինաստանում արագընթաց մայրուղու կամրջի մի հատվածի փլուզման հետևանքով չորս մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Չինաստանի հանրային հեռուստատեսությանը։
Հաղորդվում է նաև ութ տուժածների մասին։
Միջադեպը տեղի է ունեցել Էչժոու քաղաքում։ Նշվում է, որ երկաթբետոնե հենարանների վրա գտնվող կամրջի 500 մետրանոց հատվածը շրջվել է գրեթե 90 աստիճանով, ընկել և արգելափակել ներքևում գտնվող մեկ այլ արագընթաց մայրուղի։
Միջադեպի հետևանքով կամրջից երեք բեռնատար է ընկել, իսկ այդ պահին կամրջի տակով անցնող մարդատար ավտոմեքենան մնացել է փլվածքի տակ։
Վթարի պատճառը դեռ պարզված չէ։
Տեղում վթարի հետևանքները վերացնելու ուղղությամբ աշխատանքներ են ընթանում։