Բողոքի ակցիաներ ու արվեստի գործեր. շաբաթը՝ լուսանկարներով

Sputnik
1 / 7

Վարորդները բողոքի ակցիա են իրականացնում Երևանի ավտոբուսների հավաքակայանում

2 / 7

Ոստիկանները Բարձրագույն դատական խորհրդի շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ

3 / 7

Բողոքի ակցիայի մասնակիցը ցուցանակով

4 / 7

Նկարիչ Գևորգ Մելտոնյանը ցուցադրում է իր աշխատանքները

5 / 7

Խաչքարագործ Նարինե Փոլադյանը չի սիրում քարերի վրա էսքիզներ անել, այլ ստեղծագործում է աշխատանքի ընթացքում. սիրտն է հուշում քարի վերջնական տեսքը:

6 / 7

Նկարիչ Մարկոս Գրիգորյանի նվերները Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին

7 / 7

Սեմյոնովկա գյուղի ամենաերիտասարդ բնակչուհին` Արևիկը

Այս շաբաթ տեղի են ունեցել մի շարք իրադարձություններ, որոնք չեն վրիպել Sputnik Արմենիայի «ֆոտոաչքից»։
Շաբաթը սկսվեց հանրային տրանսպորտի վարորդների բոյկոտով։ Վարորդները պահանջում էին աշխատանքային պայմանների բարելավում, մասնավորապես, աշխատավարձի բարձրացում։
Մյուս բողոքի ակցիա իրականացնողներն արդեն ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներն էին։ Նրանք հավաքվել էին Բարձրագույն դատական խորհրդի դիմաց՝ պահանջելով վերջ տալ ՏԻՄ ընտրություններից հետո ընտրված համայնքապետերի նկատմամբ հետապնդումներին:
Սարսափելի հրդեհն ու գերիների վերադարձը. շաբաթը` լուսանկարներով
Մշակութային թեմաներից կարելի է նշել Աշտարակում բնակվող նկարիչ Գևորգ Մելտոնյանի ստեղծագործությունների ցուցադրությունը։
Հաջորդ մշակութային թեման Բեյրութից Գյումրի տեղափոխված խաչքարագործ Նարինեի հետ հարցազրույցն է։ Այժմ աղջիկը կայացած խաչքարագործ է, երազում է իր արվեստանոցը բացելու մասին։
Այս և այլ իրադարձությունները դիտեք Sputnik Արմենիայի պատրաստած ֆոտոշարքում։