Աշոցքի տարածաշրջանում ձնաբուք է

Կցորդիչով բեռնատարների համար խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի - Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Վարդենյաց լեռնանցքը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, կցորդիչով բեռնատարների համար խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։
Շիրակի մարզի Թորոս-Վարդաղբյուր ավտոճանապարհը դժվարանցանելի է։
Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում տեղում է ձյուն։ Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում ձնաբուք է։
Երևան-Երասխ ավտոճանապարհին մառախուղ է։