«Զվարթնոցի» ղեկավարությունը տեղեկություն է ստացել, որ օդանավակայանում ռումբ է դրված

«Զվարթնոց» օդանավակայան
Օդանավակայանի տարածք են մեկնել մեծ թվով փրկարարներ, որոնք որոնողական աշխատանքեր են կատարում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Քիչ առաջ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի և օպերատիվ կառավարման կենտրոնի խմբեր են մեկնել «Զվարթնոց» միջազգային օդանավակայան։
Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, օդանավակայանի ղեկավարությունը տեղեկություն է ստացել, որ տարածքում ռումբ կա։
Այս պահին փրկարարները կատարում են որոնողական աշխատանքներ, տեղում են նաև ոստիկանության Զվարթնոցի գծային բաժնի աշխատակիցները։
Թալանել են Էրիկ Ալեքսանյանի մեքենան․ անձնագրեր, փաստաթղթեր ու գումար են տարել