Վարդան պատմել է` ինչպես է ծանոթացել ամուսնու հետ, և խոստովանել, որ խորթ հայրը ծեծել է իրեն

Հանրահայտ պարուհին, որը երեք տարի առաջ է ամուսնացել, խոստովանել է, որ չի կարողանում հղիանալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի - Sputnik․ Հայտնի պարուհի, pole-dance-ի աշխարհի չեմպիոն Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) ամուսնությունից հետո առաջին անգամ խոսել է ամուսնու՝ Անատոլիի հետ ծանոթանալու մասին։ Նա հարցազրույց է տվել «Օլիցկայա» Youtube-ալիքին:
Պարուհին պատմել է, որ ամուսինը նախկին մարզիկ է։ Անատոլին սոցցանցում տեսել է Վարդայի մասնակցությամբ ֆիտնես-տուրի ժամանակացույցը, որոշել է գնալ Սոչի ու «նայել նրա աչքերի մեջ»։
«Նրա քույրը ցույց է տվել Instagram-յան էջս ու խորհուրդ տվել, որ ինձ նման կին ունենա։ Նա նայել է ու ասել․ «Սա ի՞նչ է։ Հաստ շուրթեր ունի, ձողի վրա է պարում»։ Կարծրատիպային մտածողությունն է «միացել»։ Իսկ հետո հետևել է իմ էջին, դիտել հարցազրույցս ու Սոչիի տոմս գնել», - ասել է պարուհին։
Վարդան ռոմանտիկ տեսանյութ է հրապարակել ամուսնու հետ և իրարանցում առաջացրել համացանցում
Վարդան նշել է, որ չի ուզեցել ժամանակավոր սիրավեպ ունենալ ու հեռախոսահամարը չի տվել երիտասարդին, բայց Անատոլին համառ է գտնվել: Նրանք հանդիպել են Մոսկվայում։ Ի դեպ, նա նախկինում ամուսնացած չի եղել և այլ կանանցից երեխաներ չունի։
«Երբ մենք հիշում ենք մեր ծանոթությունը, ես ասում եմ. «Դու կակազելով էիր մոտենում»։ Իսկ նա պատասխանում է. «Ես վագրի պես մոտեցա քեզ»»,– պատմել է պարուհին։
«Կարելի է անվերջ նայել». Վարդան կրքոտ տեսանյութ է հրապարակել
Վարդան խոստովանել է, որ իրենք ավելի քան վեց ամիս ինտիմ հարաբերություններ չեն ունեցել։ Նրանց մտերմացրել է պարուհու հիվանդ կատուն։ Երբ Վարդան հյուրախաղերի է մեկնել, Անատոլին համաձայնել է խնամել նրա ծեր կատվին։ Պարուհու վերադառնալուց հետո կենդանին սատկել է, Անատոլին էլ մնացել է մխիթարելու։
Վարդան երազում է երեխաների մասին, ու արդեն որոշել են` եթե աղջիկ ծնվի, անունը Աննա են դնելու ամուսնու տատիկի պատվին: Բայց առայժմ զույգը չի կարողանում երազանքն իրականություն դարձնել, թեև առողջական խնդիրներ չկան։
«Հիմա ինձ մոտ վախ է առաջացել, որ ես մայր չեմ դառնալու», - խոստովանել է նա:
Պարուհին չի թաքցրել, որ վերջին մի քանի ամիսներին բարդ հարաբերություններ ունի մոր հետ։ Նա չի բացառել, որ դա կապված է անցյալի հետ. մայրը թույլ է տվել, որ խորթ հայրը ծեծի աղջկան։ Երբ Վարդան 12-14 տարեկան է եղել, խորթ հայրը ստիպել է օրական տասը դաս սովորել, և եթե նա ինչ-որ տեղ սխալվել է, ծեծի է ենթարկվել։ Հետո մայրն ուրիշի հետ է ամուսնացել, իսկ Վարդան սկսել է մենակ ապրել։ Մոր մոտ է գնացել միայն այն ժամանակ, երբ ընդհանրապես փող չի ունեցել։
Վարդան որոշել է իրեն այլ կողմից բացահայտել. պարուհին նոր հոբբի ունի
Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) երկու բարձրագույն կրթություն ունի (էստրադայի ու զանգվածային հանդիսությունների ռեժիսոր և ֆիզիկական դաստիարակության մենեջեր, մարզիչ)։ Pole-dance–ի ոլորտում բազմամյա կարիերայի ընթացքում Վարդան կարողացել է դառնալ առաջինը և նվաճել աշխարհի ամենահեղինակավոր տիտղոսները` հանդես գալով «Սև հրեշտակ» բեմական կեղծանունով։
Բոլոր տղամարդիկ երազում են այդ մասին. Վարդան ցույց է տվել` ինչպես է պետք ուտեստ մատուցել