Ձկներ
Աստղաբանները կարծում են, որ 2022 թվականին Ձկները կկարողանան բարելավել իրենց ֆինանսական վիճակը, սակայն դրա համար առաջին իսկ օրվանից պետք է ջանքեր գործադրեն։ Անհրաժեշտ է մշակել ֆինանսների տնօրինման ճիշտ ռազմավարության, որտեղ նույնիսկ չնչին ծախսերը հաշվարկված կլինեն: Ցանկալի է զերծ մնալ խոշոր գնումներից։
Ձկների համար ընդհանուր առմամբ հաջող տարի կլինի։ Աստղերը խոստանում են բազմաթիվ հաճելի իրադարձություններ, վառ հույզեր ու տպավորություններ։ Ժամանակահատվածը հարմար է ճանապարհորդելու համար։ Հատկապես հաջող է լինելու տարվա առաջին կեսը, ինչպես նաև նոյեմբերն ու դեկտեմբերը։
Աստղաբանները Ձկներին խորհուրդ են տալիս ավելի շատ ռեսուրսներ ներդնել նոր գիտելիքներ ձեռք բերելու, ինչպես նաև բիզնես նախասիրություններն օգտագործելու համար։ Շատ կարևոր է վստահել ներքին ձայնին։ Հենց այդ որոշումները կարող են շատ բան փոխել կյանքում: Ձկներն այս տարի կարող են հույս դնել հարազատների, ընկերների և գործընկերների աջակցության վրա։
Սիրահարված տղամարդ Ձկները պետք է վճռական քայլերի դիմեն
2022 թվականին տղամարդ Ձկների կյանքում ամեն ինչ շատ արագ կփոխվի։ Տեխնոլոգիաների դարաշրջանը նոր հնարավորություններ կտա։ Չպետք է բաց թողնել վերապատրաստման հնարավորությունները և բացահայտել աշխատանքային ոլորտի վերջին միտումները:
Ձկները շատ լավ գաղափարներ կունենան, որոնցից շատերը կծնվեն համախոհների հետ շփման արդյունքում։
Ամռանը կարող են վեճեր ծագել երկրորդ կեսի հետ։ Կոնֆլիկտներից խուսափելու համար պետք է ամբողջ տարվա ընթացքում բավարար ուշադրություն դարձնել ընտանիքին։
Միայնակ Ձկները հակառակ սեռի հետ հարաբերություններ սկսելու շատ հնարավորություններ կունենան։ Բայց այս հարցում կարևոր է չշտապել։ Իսկ եթե խորը զգացմունքներ կան, պետք է վճռական քայլերի դիմել։
Կին Ձկները պետք է կարողանան զսպել զգացմունքները
Նոր տարում աստղերը կին Ձկների համար մասնագիտական նոր բարձունքներ են կանխատեսում։ Դրան կարելի է հասնել միմիայն աշխատասիրության միջոցով:
Տարվա առաջին կեսին այս նշանի տակ ծնված կանայք կկարողանան գրավել ուժեղ սեռի ներկայացուցիչների ուշադրությունը։ Միայնակ Ձկները շատ երկրպագուներ կունենան։
Հարաբերությունների մեջ գտնվողները պետք է ավելի շատ փոխզիջումների գնան և խուսափեն հակասական իրավիճակներից:
Եթե զույգի միջև կուտակված լարվածություն կա, ավելի լավ է փոքր–ինչ իրարից հանգստանալ, օրինակ՝ միայնակ կարճ ճանապարհորդության մեկնել։
Տարվա երկրորդ կեսին կին Ձկները շատ ավելի էմոցիոնալ են լինելու։ Աստղաբանները խորհուրդ են տալիս հնարավորության դեպքում փորձել վերահսկել խոսքն ու վարքագիծը: Ավելի լավ է կարևոր որոշումները կայացնել մտերիմ մարդու օգնությամբ։