«Pfizer»-ն ու «AstraZeneca»-ն «Օմիկրոնի» դեմ պակաս արդյունավետ են, քան «Դելտայի»

Չի բացառվում, որ «Օմիկրոն» մանրէահիմքի դեմ պայքարելու համար առանձին պատվաստանյութեր մշակվեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի - Sputnik․ «Pfizer» և «AstraZeneca» պատվաստանյութերը «Օմիկրոնի» մանրէահիմքի դեմ պակաս արդյունավետ են, քան «Դելտայի»։ Այս մասին նշված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության փաստաթղթերում։
Անգլիայում անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «Pfizer-BioNTech Comirnaty»–ի կամ «AstraZeneca Vaxzevria»–ի երկու դեղաչափերի դեպքում «Օմիկրոն» հիվանդության դեմ արդյունավետությունը զգալիորեն նվազում է` չեզոքացնող հակամարմինների տիտրերը «Օմիկրոնի» համար պակասում են 4,5 անգամ («Դելտայի» համեմատ)։
Բրիտանացի փորձագետները նշել են Covid-19-ի ավարտի հնարավոր ժամկետը
Նշվում է, որ բուստերային դեղաչափերը վճռորոշ նշանակություն կունենան շրջանառվող վարակի բարձր մակարդակ ունեցող երկրներում «Օմիկրոն» մանրէահիմքի ապագա ալիքների հետևանքները մեղմելու համար: Սակայն չի բացառվում, որ հենց «Օմիկրոնի» համար առանձին պատվաստանյութեր պահանջվեն։
«Օմիկրոն» մանրէահիմքի պատճառով մահվան դեպքերի աճ ենք սպասում. ԱՀԿ
«Օմիկրոն» մանրէահիմքի դեմ պատվաստանյութը պատրաստ կլինի մարտին․ Pfizer-ի ղեկավար