ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Փարիզի իշխանությունը որոշել է չեղարկել Ելիսեյան դաշտերում դեկտեմբերի 31-ին նախատեսված միջոցառումները։ Տեղեկությունը հայտնում է RT-ն։
Մասնավորապես, քաղաքում տոնական համերգ չի անցկացվի, չի լինի ավանդական հրավառությունը։
Ավելի վաղ Ֆրանսիայի իշխանությունը «Օմիկրոն» մանրէահիմքի տարածման պատճառով խստացրել էր երկրի տարածք մուտք գործելու կանոնները։
Կորոնավիրուսի նոր մանրէահիմքն առաջին անգամ հայտնաբերվել է Բոտսվանայում և Հարավային Աֆրիկայում: Մասնագետները կարծում են, որ նույնիսկ նրանք, ովքեր հիվանդացել ու պատվաստվել են, կարող են վարակվել դրանով։