Մյասնիկովն ասել է՝ ինչ չի կարելի անել կորոնավիրուսով վարակվելու դեպքում

Մոսկվայի Մ․Ժադկեվիչի անվան քաղաքային կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մյասնիկով
Բժիշկը հորդորել է խուսափել այստեղ–այնտեղ կարդացած կամ սրանից–նրանից լսած բուժման մեթոդներից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Covid-19-ով վարակվածները չպետք է ինքնաբուժությամբ զբաղվեն։ «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում ասել է բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը:
«Covid–ը ոչ թե մեկ, այլ երկու հիվանդություն է առաջացնում` սովորական սուր շնչառական հիվանդություն, որն ընդհանրապես չի բուժվում, և Covid-վիրուսային թոքաբորբ՝ մահացության որոշակի տոկոսով», - պարզաբանել է բժիշկը։
Նա ընդգծել է, որ Covid-19–ով վարակվածները, որոնք նաև սուր շնչառական հիվանդություն ունեն, որոշ դեղեր չպետք է ընդունեն, օրինակ` արյունը նոսրացնող դեղամիջոցներ, երբ թոքերի բորբոքում չկա։ Բժշկի խոսքով` առանց մասնագետի նշանակման այդ դեղերի կիրառումը հանգեցնում է ուղեղի արյան շրջանառության խանգարման ու աղեստամոքսային արյունազեղումների։
«Pfizer»-ն ու «AstraZeneca»-ն «Օմիկրոնի» դեմ պակաս արդյունավետ են, քան «Դելտայի»
Մյասնիկովը նաև զգուշացրել է, որ չի կարելի ինքնուրույն բուժվել ստերոիդային հորմոններով. դրանք նախատեսված են միայն ինտուբացիայի ենթարկված հիվանդների համար։
Նա հորդորել է խուսափել նաև այստեղ–այնտեղ կարդացած կամ սրանից–նրանից լսած բուժման մեթոդներից. ճիշտ տարբերակը մեկն է` պատվաստանյութի միջոցով կանխել վարակը։
Շվեդիայում Covid-անձնագրով միկրոչիպեր են ստեղծել, որոնք մաշկի տակ են դրվում
Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է կորոնավիրուսի դեմ խթանիչ դեղաչափով պատվաստվելու սխեման