Տնային տնտեսուհիներից շատերը տոնական սեղանը ձևավորելիս ուզում են հաշվի առնել գալիք տարվա բոլոր միտումները. 2022 թվականի գլխավոր միտումը նրբագեղությունն է։
Ոճաբանների կարծիքով՝ Կապույտ ջրային վագրի տարին պետք է դիմավորել հանգիստ, բնական գույներով, ոսկեգույնի և արծաթագույնի երանգներով: Սեղանը կարող եք ձևավորել սպիտակի, երկնագույնի ու կապույտի համադրությամբ և ավելացնել դեղին կամ նարնջագույն իրեր։
Սեղանը զարդարելու համար ցանկալի է օգտագործել փշատերև ծառերի ճյուղեր, կոներ, մոմեր, փայտե պարագաներ. փայտը համարվում է Վագրի թալիսմանը։
Ի՞նչ պետք լինի սեղանին
Քանի որ վագրը գիշատիչ կենդանի է, ուտեստների մեծ մասը կարող են մսից պատրաստված լինել։ Եթե դուք միս չեք ուտում, կարող եք ձուկ եփել կամ խորովել և զարդարել կանաչիով։
Սպասք
Սպիտակ սփռոցի վրա կարող եք կապույտ կամ երկնագույն ափսեներ դնել: Վագրը սիրում է շագանակագույնի բոլոր երանգները: Սպիտակ սպասքը կարող է ոսկեգույն կամ արծաթագույն եզրագծեր ունենալ։
Նախապատվությունը պետք է տալ միագույն սպասքին: Խուսափեք նախշերից, քարերից փայլերից։