ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Հունաստանում, Պելոպոնես թերակղզուց դեպի հարավ` ծովային շրջանում, 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, թույլ ցնցումներ են զգացվել նաև Աթենքում: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Աթենքի համալսարանի սեյսմոլոգիական լաբորատորիային։
Նշվում է, որ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 07.16-ին (Երևանի ժամանակով` 09.16):
Օջախը գտնվել է 30 կմ խորության վրա, էպիկենտրոնը` Կիտիրա կղզուց 30 կմ հարավ-արևելք, Աթենքից 213 կմ հարավ։
Վնասներ և տուժածների մասին տեղեկություններ չկան։