Հրազդան-Սևան հատվածում ուղեգծի տակդիրներ գողացած երիտասարդները ձերբակալվել են

18 և 21 տարեկան երիտասարդները ուղեգծի 80 տակդիր են գողացել Վարսեր գյուղից Սևան քաղաք ընկած հատվածում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Իրավապահները ձերբակալել են երկաթգծի ուղեգծի տակդիրներ գողացած 2 երիտասարդի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:
Ըստ հաղորդագրության` դեկտեմբերի 17-ին ոստիկանության Սևանի բաժինը տեղեկություն է ստացել, որ «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության Հրազդան-Սևան ուղեհատվածի 82-րդ կմ-ին՝ Վարսեր գյուղից Սևան քաղաք ընկած հատվածում, ուղեգծի 80 տակդիր պակասել է:
Անհայտ անձինք Սևան-Ծովագյուղ հատվածում բարձր լարման տակ գտնվող կոնտակտային ցանց են գողացել
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեկտեմբերի սկզբին տակդիրները գողացել են 18 և 21 տարեկան երկու երիտասարդ, որոնք ներկայացվել են նախաքննական մարմնին ու ձերբակալվել:
Կատարվում է քննություն։
Կողոպուտի փորձ՝ «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանում