ԳՇ պետը ձմեռային զորակոչի մեկնարկին ընդառաջ այցելել է կենտրոնական հավաքակայան

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ցուցումներ և հանձնարարականներ է տվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ձմեռային զորակոչի մեկնարկին ընդառաջ դեկտեմբերի 18-ին այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան (18 դեկտեմբերի, 2021թ). Երևան
ԳՇ պետն անցկացրել է շարային ստուգատես, դիտարկել զորակոչի կազմակերպման նախապատրաստական աշխատանքներն ու պատասխանատու ծառայությունների և ստորաբաժանումների պատրաստությունը:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան (18 դեկտեմբերի, 2021թ). Երևան
Գեներալ-լեյտենանտը ցուցումներ և հանձնարարականներ է տվել հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ, հորդորել անել առավելագույնը ձմեռային զորակոչը հավուր պատշաճի անցկացնելու նպատակով:
Հիշեցնենք` ձմեռային զորակոչը կիրականացվի 2021 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը, զորացրումը` 2021 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը։