ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Գյումրի քաղաքի Գոգոլի փողոցի տներից մեկում այսօր հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ժամը 12։42-ին ահազանգ է ստացել, որ տան պատուհանից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:04-ին, մարվել՝ 13:17-ին: Այրվել են կենցաղային իրեր և կահույք։
Փրկարարները հյուրասենյակի հատակին հայտնաբերել են Ա․ Ա․-ին (ծնված 1956 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր: