Ղրղզստանի սահմանապահ ծառայության զինանոցը համալրվել է «Bayraktar» ԱԹՍ–ներով

«Բայրաքթար» ԱԹՍ
Ղրղզստանի նախագահին պատմել են անօդաչու թռչող սարքերի կառավարման համակարգի մասին ու ցուցադրել դրանց աշխատանքը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի - Sputnik. Ղրղզստանի սահմանապահ ծառայության զինանոցը համալրվել է թուրքական արտադրության «Bayraktar» անօդաչուներով։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ղրղզստանը։
Նշվում է, որ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը դեկտեմբերի 18-ին ծանոթացել է թռչող սարքերի հնարավորություններին:
Երկրի ղեկավարին պատմել են սարքերի կառավարման համակարգի մասին ու ցուցադրել դրանց աշխատանքը:
ԱԹՍ-ները ձեռք են բերվել պետբյուջեի միջոցներով և օգտագործվելու են երկրի անվտանգության ապահովման, այդ թվում՝ պետական սահմանների պաշտպանության նպատակով:
Այսպիսով, Ղրղզստանը դարձավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաջին երկիրը, որը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայից «Bayraktar» գնեց։
«Դա հեշտ թիրախ է». ռուս կոնստրուկտորը՝ թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ի խոցելիության մասին
Հիշեցնենք` Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական զինուժը հենց այս ԱԹՍ–ներ էր կիրառում ոչ միայն զինծառայողների, այլև քաղաքացիական բնակչության դեմ:
Թուրքիան ընդլայնել է «Bayraktar TB2» անօդաչուների արտահանումը