Ամերիկացի գեներալները կանխատեսում են, որ 2024–ին ԱՄՆ–ում քաղաքացիական պատերազմ է լինելու

Ոստիկանության և Թրամփի կողմնակիցների բախումը Կապիտոլիումի գրոհի ժամանակ (6 դեկտեմբերի, 2021թ)․ Վաշինգտոն
Ներքին պառակտման դեպքում որոշ զինվորականներ կարող են հրաժարվել գործող նախագահ Ջո Բայդենի հրամանները կատարելուց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ում 2024 թվականի նախագահական ընտրությունները կարող են հանգեցնել բախումների և նույնիսկ հեղաշրջման փորձի։ Նման կարծիք են հայտնել պաշտոնաթող զինվորականները` գեներալ-մայորներ Փոլ Իթոնն ու Անտոնիո Տագուբան և բրիգադային գեներալ Սթիվեն Անդերսոնը, «The Washington Post»-ում հրապարակված հոդվածում։
Սպաները ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի գրոհին մասնակցել են մեծ թվով վետերաններ և զինվորականներ։
Նշվում է, որ ներքին պառակտման դեպքում որոշ զինվորականներ կարող են հրաժարվել գործող նախագահ Ջո Բայդենի հրամանները կատարելուց։ Նման սցենարը կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի, ինչից կարող են օգտվել ԱՄՆ-ի հակառակորդները։
Գեներալները կոչ են անում անհապաղ կոնկրետ քայլեր ձեռնարկել իրավիճակի նման զարգացումից խուսափելու համար։ Նրանք առաջարկում են ուժեղացնել հրամանատարական կառուցվածքը և պարբերաբար բացահայտել ու մեկուսացնել պոտենցիալ ապստամբներին։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում հաջորդ ընտրությունները նշանակված են 2024 թվականի նոյեմբերի 5-ին։
ԱՄՆ-ն ձերբազատվում է ամենամարտական հարյուրավոր ինքնաթիռներից
Ղեկավարներին միշտ ու ամենուրեք հայհոյում են, պատիժներն են տարբեր