Ռուսաստանի փոխվարչապետն առաջիկա օրերին Հայաստան կժամանի

Ալեքսեյ Օվերչուկ
Ալեքսեյ Օվերչուկը նախորդ անգամ Հայաստան էր եկել նոյեմբերի 24-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Մոտ օրերս Հայաստան կժամանի Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից` չհստակեցնելով հստակ օրը։
Օվերչուկը, որը նաև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի համանախագահն է ռուսական կողմից, Երևան է գալու պատվիրակությամբ` Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստին մասնակցելու նպատակով։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` նիստը կկայանա դեկտեմբերի 21-22-ին:
Ալեքսեյ Օվերչուկն այժմ Ադրբեջանում է։
Հիշեցնենք` ՌԴ փոխվարչապետը Հայաստան էր եկել նաև նոյեմբերի 24-ին։ Նա Նիկոլ
Փաշինյանի հետ քննարկել էր
տրանսպորտային ուղիների վերականգնման հեռանկարները։