Նիդեռլանդների մի շարք գործիչներ պարգևատրվել են ՀՀ պետական մեդալներով

Պարգևատրումները տրվել են ՀՀ նախագահի հրամանագրով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ անկախության 30-ամյակի կապակցությամբ Նիդերլանդների մի շարք գործիչներ պարգևատրվել են Հայաստանի պետական մեդալներով։ Տեղեկությունը հայտնում է Նիդեռլանդներում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը։
Անդրե Ռավուտն (Բժշկական ապահովագրության ասոցիացիայի գործադիր խորհրդի նախագահ) ու Ինգե Դրոստն (Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի քարտուղար) արժանացել են «Մխիթար Գոշ» մեդալների, Հարի վան Բոմմելն (հոլանդացի քաղաքական գործիչ) ու Լին վան Դայկը` «Երախտագիտություն» մեդալների, իսկ Աննա–Մարիա Մատաառը (թարգմանչուհի)` «Մովսես Խորենացի» մեդալի։
Սյունիքում զոհված 3 զինծառայողների նախագահը պարգևատրել է մեդալներով
Վերջիններս պարգևների են արժանացել ՀՀ նախագահի հրամանագրով և Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների հաստատման, ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար։