Մեկ դոլարի դիմաց` 16 լիրա. թուրքական արժույթը կրկին անկում է գրանցել

Թուրքիա. Արխիվային լուսանկար
Թուրքական արժույթը, որը հունվարին մեկ դոլարի դիմաց վաճառվել է 7,4 լիրայով, մոտ մեկ տարվա ընթացքում 50 %-ի ավելի անկում է ապրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի - Sputnik. Թուրքական արժույթը դոլարի նկատմամբ արժեզրկվել է ավելի քան 2.5 տոկոսով։ Մեկ դոլարն այժմ գնահատվում է 16 լիրա: Տեղեկությունը հայտնում է Փրայմը` վկայակոչելով աճուրդի տվյալները
Մոսկվայի ժամանակով 09:40-ի դրությամբ (Երևանի ժամանակով 10:40-ին) թուրքական արժույթը մեկ դոլարի դիմաց նվազել է մինչև 16,12 լիրա:

Գնանկումը գրանցվել է, երբ Թուրքիայի Կենտրոնական բանկը որոշում է կայացրել 15 տոկոսից մինչև 14 տոկոս նվազեցնել տոկոսադրույքը։

Թուրքական արժույթը, որը հունվարին մեկ դոլարի դիմաց վաճառվել է 7,4 լիրա, մեկ տարվա ընթացքում կորցրել է իր արժեքի կեսից ավելին։
«Ճիշտ ենք անում». Քերոբյանը` թուրքական ապրանքների ներկրման արգելքը երկարացնելու մասին
Ավելի վաղ Թուրքիայի հիմնական ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները Էրդողանին մեղադրել էին տնտեսական անհասության համար և կոչ էին արել արտահերթ ընտրություններ անցկացնել։ Թուրքիայի նախագահն ի պատասխան հայտարարել էր, որ երկրում նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան, ինչպես և ծրագրված էր, 2023 թ․-ի հունիսին: