Կարծրատիպեր կոտրողը. Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դարձավ 85 տարեկան. լուսանկարներ նրա կյանքից

Sputnik
1 / 19

Հռոմի պապը Հայաստան այցի ժամանակ

3 / 19

Տոկիոյի «Հանեդա» միջազգային օդանավակայանում Ֆրանցիսկոս պապը բարձր տրամադրությամբ է պատրաստվում թռիչքի։

4 / 19

Նամականիշ ՝ նվիրված Հռոմի Ֆրանցիսկոս պապի Հայաստան այցին

5 / 19

Ֆրանցիսկոս պապը Լառնակայի միջազգային օդանավակայանում անցնում է Վատիկանի և Կիպրոսի դրոշները պահած զինվորականների կողքով

6 / 19

Թաիլանդում հոգևորականները դիպչում են Հռոմի Ֆրանցիսկոս պապի ձեռքերին։

8 / 19

Հռոմի պապը գրկում է երեխային Վատիկանի Պողոս VI–ի դահլիճում

9 / 19

Երբ Ֆրանցիսկոս պապը մեքենայով շրջել է Վատիկանում, հավաքվածներից մեկը նրան փորձել է վանդակով թռչուններ փոխանցել։ Պապի անվտանգության աշխատակիցը նրան է փոխանցել վանդակը, որի մեջ եղել են երկու ճերմակ աղավնիներ։ Ֆրանցիսկոս պապն առանց վարանելու բացել է վանդակի դուռն ու աղավնիներից մեկին ազատ արձակել։

12 / 19

Ֆրանցիսկոսը Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում խոնարհվել է Ավետարանի ու խաչի առաջ

13 / 19

Ֆրանցիսկոս պապը փչում է տոնական տորթի վրայի մոմը, որը նրան բերել են Սուրբ Մարթայի դիսպանսերի երեխաները

14 / 19

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի տաճարում նշում է Սուրբ Հովհաննես Պողոս II-ի ծննդյան հարյուրամյակը

15 / 19

Գրիգոր Նարեկացու արձանի օծման արարողությունը Վատիկանում

16 / 19

Հռոմի Ֆրանցիսկոս պապը սուրբ պատարագ է մատուցում Հռոմում բնակվող Մյանմայի հավատացյալների համար

17 / 19

Հռոմի Պապը գրում է Lamborghini-ի մակնիշի մեքենայի վրա, որը նրան նվիրել էր արտադրողը

18 / 19

Պորտ Լուիում Հռոմի Ֆրանցիսկոս պապը պատարագ է մատուցել սուրբ Մարիամի հուշարձանի մոտ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հռոմի Կաթոլիկ եկեղեցու 266-րդ պապն է, որն ընտրվելուց հետո ի պատիվ սուրբ Ֆրանցիսկ Ասսիզեցու է ստացել այդ անունը։ Այսօր նա նշում է իր ծննդյան 85–րդ ամյակը։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը նախորդներից առանձնանում է իր ժամանակակից հայացքներով, պարզությամբ , ժողովրդականությամբ։ Նա կոտրեց առկա բոլոր կարծրատիպերը պապերի մասին։ Իր հիմնական առաքելությունը համարում է խեղճերին ու աղքատներին օգնելը:

Նա քննադատում է կապիտալիզմը, կոչ է անում կանանց ներգրավել եկեղեցու կառավարման գործում, չի քննադատում արտամուսնական կապերից ծնված երեխաներին և այլն:

Վերջին 1200 տարվա պատմության մեջ նա առաջին լատինաամերիացի պապն է: 2013 թվականին երբ նա բարձրացավ Հռոմի պապի աթոռին, Time ամսագիրը նրան հռչակեց տարվա մարդ:
Իր ընտրությունից հետո Ֆրանցիսկոս պապը կոչ արեց մարդկանց չգալ Վատիկան և չմասնակցել իր ձեռնադրման արարողությանը, այլ այդ գումարը, որը իրենք պատրաստվում էին ծախսել ուղևորության վրա, տալ կարիքավորներին:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը ՀՀ նախագահին պարգևատրել է Սուրբ աթոռի բարձրագույն շքանշանով
Ֆրանցիսկո պապը շատ համեստ է իր ծախսերում. նա ինքն է վճարում իր համար հյուրանոցներում կանգ առնելիս, հրաժարվում է շրջագայել այսպես կոչված պապոմոբիլով և օգտվել այլ արտոնություններից, որոնք ունեին իր նախորդները: Նա համարվում է ամենազատական պապը վերջին տասնամյակների ընթացքում, չի խոսում վերամբարձ տոնով, որը հատուկ էր նախորդ պապերին և եպիսկոպոսներին և ասում է. «Ով եմ ես, որպեսզի դատեմ ինչ-որ մեկին»:
Այս ամենից բացի, Հռոմի Պապը նաև ֆուտբոլի մեծ երկրպագու է։ Նա շարունակում է Բուենոս Այրեսի «Սան Լորենսո դե Ալմագրո» ֆուտբոլային ակումբի երկրպագուն մնալ։ Եվ բոլոր խաղերը դիտում է բացառապես համացանցում, քանի որ դեռ 1994 թվականին հրաժարվել է հեռուստացույց դիտելուց։