«Իսկական տիկնիկ». Սիրուշոն ցույց է տվել` ինչ է անում աշխատանքից հետո

Սիրուշո
Երգչուհու հետևորդները շատ են հավանել տեսանյութն ու բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի - Sputnik. Ճանաչված երգչուհի Սիրուշոն Instagram-ի իր էջում ցուցադրել է իր պարային ունակություններն ու հիացրել հետևորդներին։

«Սա այն է, ինչ մենք անում ենք աշխատանքից հետո։ Ինձ համար միևնույն է, որ սա հին թրենդ է, ինձ դուր է գալիս», - տեսանյութին կից գրել է երգչուհին։

Երգչուհու հետևորդները շատ են հավանել նրա պարն ու աջակցել են նրան բազմաթիվ դրական մեկնաբանություններով։
««Բնական գեղեցկություն, միշտ հաճելի է դիտելը», «Իսկական տիկնիկ», «Նուրբ հայուհի», « Հրաշք Սիրուշո», «Կատարելություն»»,–գրել են նրանք։
Սիրուշոն պարում է իր «Body On Body» երգի տակ. տեսանյութ
Նշենք, որ վերջին շրջանում երգչուհին հազվադեպ է գրառումներ անում կամ տեսանյութեր հրապարակում սոցցանցերում։ Նա նախընտրում է գովազդել իր բրենդը կամ պատմել մի շարք երկներ ճանապարհորդությունների մասին, որտեղ ներկայացնում է Հայաստանն ու հայկական մշակույթը։