ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դերիք Հոգանի հետ

ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Դերիք Հոգանի հետ
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացումները, երկարաժամկետ խաղաղության հաստատման հեռանկարները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ԱՄՆ այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Դերիք Հոգանի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Հոգանը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողով»-ին՝ կարևորելով Հայաստանում ժողովրդավարական ձեռքբերումները։

Արմեն Գրիգորյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել գագաթնաժողովին մասնակցելու հրավերի համար և հաստատել Հայաստանի վճռականությունը՝ ժողովրդավարական բարեփոխումների գործում։
Հանդիպմանը նաև քննարկվել են տարածաշրջանային զարգացումները, երկարաժամկետ խաղաղության հաստատման հեռանկարները և Հայաստանի տարածաշրջանային դերակատարությունը։
Արմեն Գրիգորյանը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը ներկայացրել է Իրանի դեսպանին
Հայտնել էինք, որ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այս օրերին գտնվում է Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում։
Դեկտեմբերի 15–ին Սպիտակ տանը կայացել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Արմեն Գրիգորյանի հանդիպումը: