Արոնյանը ձիով քայլ է արել խոհանոցում. նրա «թագուհին» շատ է հավանել

Լևոն Արոնյանն ընկերուհու՝ Անիտա Այվազյանի հետ։. Արխիվային լուսանկար
Գրոսմայստերի երկրպագուները բազմաթիվ գովասանքի խոսքեր են գրել` նշելով, որ ուտեստները ախորժալի տեսք ունեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Instagram–ի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել` ցուցադրելով իր խոհարարական հմտությունները։
«Փորձել եմ պատրաստել հնդկական Տիկա մասալա (ուտեստ հավի մսով)` օգտագործելով մեքսիկական անչո չիլի պղպեղ: Եթե հավատանք Անիին (Անիտա` Լևոնի ընտրյալը), ապա ինձ մոտ շատ լավ է ստացվել»,–գրել է Լևոնը։
Նրա երկրպագուները բազմաթիվ գովասանքի խոսքեր են գրել։
«Դուք սիրո՞ւմ եք հնդկական խոհանոցը, հրաշալի է», «Գրոսմայստեր Լևոն Արոնյանն այժմ ձիով քայլեր է անում խոհանոցում», «Բարի ախորժակ», «Ախորժալի տեսք ունեն»,–գրել են նրանք։
«Ես քեզ սիրում եմ, իմ Լևոն». Արոնյանի ընտրյալը շնորհավորել է նրա տարեդարձը
Հիշեցնենք` նախորդ տարի Արոնյանի կյանքում դժբախտություն տեղի ունեցավ։ Մարտի 31-ին մահացավ նրա կինը՝ 33-ամյա Արիանա Կաոիլին, որն ավտովթարի էր ենթարկվել։
Արոնյանն ու Կաոիլին հանդիպում էին 2006 թվականից, բայց ամուսնացել էին 2017-ին։
Մի քանի ամիս անց հայտնի դարձավ, որ Արոնյանը նոր ընտրյալ ունի` Անիտա Այվազյանը։ Զույգը հաճախ է նոր լուսանկարներ հրապարակում։