Արցախում կապի խափանումները պայմանավորված են թշնամու կողմից հաճախականությունների խլացմամբ

Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը քայլեր է ձեռնարկում բանակցային եղանակով խնդրին լուծում տալու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի - Sputnik. Արցախում բջջային կապի խափանումները պայմանավորված են թշնամու կողմից հաճախականությունների խլացմամբ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Նշվում է, որ քայլեր ենք ձեռնարկում բանակցային եղանակով խնդրին լուծում տալու համար։
Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հորդորում են զերծ մնալ անհարկի շահարկումներից։
Ավելի վաղ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ահազանգել էր, որ Արցախի տարածքում բջջային կապի և համացանցի հասանելիությունը միտումնավոր խլացվում է ադրբեջանցիների կողմից: Նա նաև փաստական տվյալներ էր ներկայացրել։