Արցախի նախագահն ընդունել է Արգիշտի Քյարամյանին

Արգիշտի Քյարամյանի գլխավորած պատվիրակության և Արցախի նախագահի հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ քննչական կոմիտեի նախագահը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանը։
Քննարկվել են ԱՀ և ՀՀ համապատասխան կառույցների միջև փոխգործակցության տարբեր ուղղությունների զարգացմանն ու ընդլայնմանը, փորձի փոխանակմանը, ինչպես նաև կադրերի պատրաստման ու որակավորման բարձրացմանն առնչվող հարցեր։
Ընթացիկ տարվա ճգնաժամային խնդիրները հիմնականում հաղթահարված են. Արայիկ Հարությունյան