Աջակցում ենք դեմառդեմ հանդիպումներին. ԱՄՆ Պետդեպի խոսնակը` Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայս
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը Twitter–ի իր էջում գրառում է արել` անդրադառնալով Փաշինյան-Ալիև հանդիպմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ–ն ողջունում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Բրյուսելում կայացած հանդիպումը։ Twitter–ի իր էջում նման գրառում է արել ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։
Հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ դեկտեմբերի 14-ին հանդիպել են Բրյուսելում։ Հանդիպումից հետո Փաշինյանը հայտարարեց, որ Երևանն ու Բաքուն վերահստատել են երկաթգծի աշխատանքի վերականգնման պայմանավորվածությունը։

«Մենք աջակցում ենք տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում դեմառդեմ հանդիպումները նաև ապագայում»,–նշված է Փրայսի գրառման մեջ։

Հիշեցնենք, որ Բելգիայի մայրաքաղաքում Փաշինյան-Ալիև ևս մեկ հանդիպում կայացավ դեկտեմբերի 15-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ։