Վեդիում ՔՊ–ի ու «Հանրապետության» բոլոր թեկնածուները ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել

ՏԻՄ ընտրություններ
ՔՊ–ի քաղաքապետի թեկնածուի խոսքով` ինքնաբացարկի դիմումները ներկայացվել են փակուղային իրավիճակից դուրս գալու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Վեդիում «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների ավագանու բոլոր թեկնածուները ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել: Տեղեկությունը հայտնում է Վեդի համայնքում կայացած ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Գարիկ Սարգսյանը։

««Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների համամասնական ցուցակների ավագանու բոլոր թեկնածուներով No 13 Տարածքային ընտրական հանձնաժողով ենք ներկայացրել ինքնաբացարկի դիմումներ։ Դիմումները քննարկվելու են այսօր՝ ժամը 11։00-ին, տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից հրավիրված նիստի ժամանակ։ Այս քայլին գնում ենք խոր գիտակցումով՝ բոլորիդ արդեն հայտնի փակուղային իրավիճակից դուրս գալու համար։ Սրանով փորձել ենք զրոյացնել ենթադրյալ բոլոր ռիսկերը»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Հիշեցնենք` դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով` Վեդիում ամենաշատ ձայներ էր հավաքել «Իմ հզոր համայնք» կուսակցությունը: Կուսակցության օգտին 8666 մարդ էր քվեարկել: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել էր 7690, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 3299 քվե: Որևէ ուժ բավարար ձայներ չէր ստացել միայնակ իշխանություն ձևավորելու համար:
Մեր նկատմամբ արշավ է սկսվել. Վարդենիսում ՔՊ-ն չի ուզում զիջել համայնքի կառավարումը
Մամիկոն Ասլանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. պաշտպաններ