Թումանյանի համայնքապետարանի մոտ տներ են այրվել. հրդեհը մարելու համար 8 ժամ է պահանջվել

Հրդեհ Թումանյանի համայնքապետարանի մոտակա տներից մեկում (16 դեկտեմբերի, 2021թ). Լոռի
Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի բնակելի տների նկուղներ և հարակից տներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Լոռու մարզի Թումանյան քաղաքում այս գիշեր փայտաշեն տներ են այրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հրդեհի մասին ահազանգը ստացել է դեկտեմբերի 16-ին` ժամը 00։19-ին։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թումանյան քաղաքի 6-րդ փողոցում գտնվող երկու փայտաշեն տներում։
Ալավերդիի ավտոգազալցակայանում այրվել է անասնակերով բեռնված ավտոմեքենան
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։03-ին, մարվել՝ 08։14-ին։ Այրվել են երկու փայտաշեն տները (մոտ 150 քմ)։
Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի բնակելի տների նկուղներ և հարակից տներ։
Կապան-Աղվանի ավտոճանապարհին մեքենա է այրվել