Ծրագրերն առաջ տանելու բոլոր նախադրյալները կան. ՀՀ փոխվարչապետն ընդունել է ՌԴ դեսպանին

Կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարները տարբեր ոլորտներում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Դեկտեմբերի 16-ին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Կոպիրկինը շնորհավորել է Համբարձում Մաթևոսյանին ՀՀ փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Նա արձանագրել է, որ երկկողմ համագործակցության լայն օրակարգ է ձևավորված, և բոլոր նախադրյալները կան ընթացիկ ծրագրերն առաջ տանելու և նոր նախաձեռնությունների համար:
Դեկտեմբերի 16-ին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Մաթևոսյանը բարձր է գնահատել հայ-ռուսական հարաբերությունները՝ արտահայտելով իր պատրաստակամությունը նպաստելու դրանց խորացմանն ու զարգացմանը: Փոխվարչապետը նշել է, որ նախորդ կարգավիճակում երկկողմ համագործակցությունը բավականին արդյունավետ է եղել, և լավ փորձ է կուտակվել նույն ձևով շարունակելու ու հաջողություններ գրանցելու համար:
Կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարները ենթակառուցվածքների, հանքարդյունաբերության, տրանսպորտային հաղորդակցության, տեխնոլոգիական զարգացման ոլորտներում: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև էներգետիկայի բնագավառում ընթացող և նախանշվող ծրագրերին, մասնավորապես՝ ՀՀ կառավարության և «Ռոսատոմի» գործակցությանը:
Հիշեցնենք` նոյեմբերի 24-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ հրամանագիր ստորագրեց, որով Արմավիրի նախկին մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նշանակվեց ՀՀ փոխվարչապետ։
Նա մարզպետի պաշտոնից ազատվել էր նոյեմբերի 25-ին կառավարության գրավոր քվեարկության արդյունքում։
ՀՀ փոխվարչապետի պաշտոնը թափուր էր մնացել Սուրեն Պապիկյանի` պաշտպանության նախարար նշանակվելուց հետո: Մաթևոսյանը մարզպետ էր նշանակվել 2018 թվականի հոկտեմբերի 16-ին: