Սիմոն Մարտիրոսյանը փոքր արծաթ է նվաճել ծանրամարտի աշխարհի առաջնությունում

Սիմոն Մարտիրոսյան
Ոսկին ստացել է Տոկիոյի օլիմպիական Խաղերի չեմպիոն Ակբար Ջուրաևը՝ գլխավերևում պահելով 195 կիլոգրամանոց ծանրաձողը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը դարձել է փոքր արծաթե մեդալակիր։
Սամվել Գասպարյանը ծանրամարտի աշխարհի առաջնությունում փոքր բրոնզե մեդալ վաստակեց
Մարտիրոսյանը պոկում վարժությունում բարձրացրել է 188 կգ։ Երկրորդ և երրորդ փորձերի ժամանակ մարզիկը չի կարողացել բարձրացնել 193 և 196 կիլոգրամանոց ծանրաձողերը։
Վարժության հաղթող է ճանաչվել և ոսկի նվաճել Տոկիոյի օլիմպիական Խաղերի չեմպիոն Ակբար Ջուրաևը (ազգությամբ ուզբեկ)՝ գլխավերևում պահելով 195 կիլոգրամանոց ծանրաձողը։
Տաթև Հակոբյանը ծանրամարտի աշխարհի առաջնությունում գրավել է 5-րդ տեղը
Բրոնզը նվաճել է Ուզբեկստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Ռուսլան Նուրուդինովը, որը բարձրացրել է 185 կգ։