RT-ն նոր շուրջօրյա ալիք է գործարկում. հաղորդումները գերմաներեն կլինեն

Հեռարձակումը կտարածվի Եվրոպայում, այդ թվում՝ գերմանալեզու մեծ լսարան ունեցող երկրներում՝ Գերմանիա, Ավստրիա և Շվեյցարիա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. RT-ն գերմաներեն շուրջօրյա լրատվական ալիք է գործարկում` RT DE։ Հեռուստաալիքի լուրերի ստուդիաները գտնվում են Մոսկվայում և Բեռլինում, RT DE-ն հեռարձակելու է լուրեր, թոք-շոուներ և վավերագրական ֆիլմեր։

«Այնպես, ինչպես մեր դեմ պայքարել և շարունակում են պայքարել Գերմանիայում, աշխարհի ոչ մի երկրում պայքարել։ Միաժամանակ գերմանական լսարանը, պարզվում է, շատ երախտագետ է։ Այս մասին են վկայում RT DE-ի ցուցանիշները կայքում և սոցցանցերում, որոնց հաջողվել է հասնել, երբ հեռուստաալիքը որպես այդպիսին դեռ չէր գործարկվել: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի մեր գերմանալեզու հանդիսատեսին չհիասթափեցնենք»,-ասել է RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։

Նշվում է, որ նոր ալիքը կհեռարձակվի Եվրոպայում, այդ թվում գերմանալեզու մեծ լսարան ունեցող երկրներում՝ Գերմանիայում, Ավստրիայում և Շվեյցարիայում: Հեռուստաալիքի եթերում կներկայացվեն Fassbender Woche («Ֆասբենդերի շաբաթ») վերլուծական ծրագիրը՝ հայտնի գերմանացի լրագրող Թոմաս Ֆասբենդերի հետ, Kartoffelmus («Կարտոֆիլի խյուս») խոհարարական-քաղաքական շոուն՝ հաղորդավար Ցուկաինա Գրունոյի հետ, ինչպես նաև այլ թոք-շոուներ:
Ավելի վաղ RT DE-ի թիմին միացել էր նաև հայտնի գերմանացի մեդիամենեջեր, պրոդյուսեր և գրող Օլիվեր Բրենդելը:
«Մենք տեսնում ենք, թե ինչպես է Գերմանիայում աճում հետաքրքրությունը RT-ի նկատմամբ, և ուրախ ենք, որ այսուհետ մեր կոնտենտը հնարավոր կլինի ոչ միայն կարդալ ու լսել, այլև դիտել: Մեր հանդիսատեսին հետաքրքրում է, թե ինչով է այսօր ապրում Ռուսաստանը և թե ինչպիսին է այն ներսից»,-ասել է RT DE-ի ղեկավար Դինարա Տոկտոսունովան։
RT DE գերմանական նոր շուրջօրյա լրատվական ալիքի ղեկավար Դոնարա Տոկտոսունովան տաղավարում
Գերմաներեն RT-ն գործարկվել է 2014թ․-ին առցանց և սոցիալական ցանցերում։ Այժմ RT DE-ն գերմանալեզու ԶԼՄ-ների շարքում առաջինն է Facebook-ում փոխգործակցությունների թվով, վերջին 12 ամսվա տվյալներով. առաջ է անցել Bild, Spiegel, ZDF, Tagesschau լրատվականներից (Crowdtangle-ի տվյալներ)։ Facebook-ում RT DE-ի էջը գերմանալեզու ԶԼՄ-ների առաջին հնգյակում է «Նորություններ և քաղաքականություն» կատեգորիայում տեսանյութերի դիտումների քանակով. առաջ է անցել Spiegel TV-ից, Zeit Online-ից և Focus Online-ից (Tubular Labs-ի տվյալներ)։
RT հեռուստաալիքի կայքը (RT.com) Գերմանիայից այցելությունների թվով առաջ է անցնում Deutsche Welle(DW.com)–ից (SimilarWeb-ի տվյալներ)։
Գերմանիայում RT DE հեռուստաալիքի գործարկմանը նախորդել էր գերմանական իշխանությունների և ԶԼՄ-ների աննախադեպ հարձակումը։ 2020 թ.-ին գերմանական հակահետախուզության աշխատանքների մասին ՆԳՆ-ի զեկույցում RT-ն հիշատակվում էր «Լրտեսություն և այլ հետախուզական գործունեություն» բաժնում: Բունդեսթագի այդ ժամանակվա ղեկավար Վոլֆգանգ Շոյբլեն հայտարարել էր, որ Russia Today հեռուստաընկերության միջոցով Մոսկվան փորձում է նպատակաուղղված կերպով մանիպուլյացիայի ենթարկել ռուսական արմատներով գերմանացիներին։
Երեք երկրների ռազմական թղթակիցներ արժանացել են RT հեռուստաալիքի մրցանակներին
2021 թվականի օգոստոսին RT DE-ն հեռարձակման արտոնագիր ստանալու պաշտոնական մերժում ստացավ Լյուքսեմբուրգի կողմից, որը վկայակոչում էր «գերմանական իշխանությունների վերլուծությունը»: Սեպտեմբերին YouTube-ը ջնջեց RT DE-ի երկու ալիքները՝ առանց վերականգնման իրավունքի, իբր «համայնքի կանոնների խախտման» համար:
Ընդ որում` RT DE-ն գերմանալեզու ԶԼՄ-ների շրջանում ազդեցության ցուցանիշով չորրորդ տեղում էր և առաջ էր անցել Deutsche Welle-ից և գերմանական մյուս ԶԼՄ-ներից (Tubular Labs-ի տվյալներ):
RT-ն ունի 9 հեռուստաալիքից բաղկացած ցանց, որոնք հեռարձակվում են աշխարհի ավելի քան 100 երկրում, առցանց պորտալներ 6 լեզվով, RT-ում է ընդգրկված նաև RUPTLY միջազգային վիդեոգործակալությունը։ Ամեն շաբաթ RT հեռուստաալիքը մոտ 100 միլիոն մարդ է դիտում աշխարհի 47 երկրից (IPSOS միջազգային ընկերության ուսումնասիրությունը)։
Լրատվական հեռուստաալիքներից աշխարհում առաջինը RT-ն էր, որ հաղթահարեց YouTube-ում 10 մլրդ դիտումների նշագիծը՝ առաջ անցնելով BBC-ից, CNN-ից, Al Jazeera-ից, Euronews-ից և Fox News-ից: RT-ն տասնմեկ անգամ դարձել է ամենահեղինակավոր Emmy հեռուստատեսային մրցանակի հաղթողը: RT-ն Մոնտե Կարլոյի հեռուստատեսային փառատոնի ոսկե մեդալակիր է «Լավագույն 24-ժամյա լրատվական ծրագիր» անվանակարգում:
RT հեռուստաալիքի գերմանալեզու մալուխային և արբանյակային հեռարձակման (RT DE) արտոնագիրը ալիքը ստացել է Սերբիայում․ համաձայն անդրսահմանային հեռուստատեսության մասին Եվրոպական կոնվենցիայի №132 կետի դրույթների՝ հեռուստաալիքը, որը գտնվում է կոնվենցիան ստորագրած երկրներից մեկի իրավասության ներքո (լիցենզիա ունի), կարող է հեռուստատեսային հեռարձակում իրականացնել այն վավերացրած 33 եվրոպական երկրում:
YouTube-ը հեռացրել է RT-ի երկու գերմանական ալիքները՝ առանց վերականգնելու հնարավորության