Ռեկորդային թվով առաջնային գյուղմթերքի արտահանում ունենք. Վահան Քերոբյան

Էկոնոմիկայի նախարարը հայտնեց, որ նախորդ երկու տարիների` առաջնային գյուղմթերքի արտահանման ցուցանիշն այս տարի գերազանցել են 60 000 տոննայով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման մի քանի միջոցառում արդյունավետ շարունակելու համար կառավարությունն էկոնոմիկայի նախարարությանը լրացուցիչ հատկացրեց 8 միլիարդ դրամ։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնեց, որ այդ գումարից 2 միլիարդ 146 միլիոն դրամը կուղղվի կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման այն ծրագրին, որով 1052 ընկերություն արտոնյալ վարկեր են ստացել։ Բացի այդ, գումար կհատկացվի նաև գյուղատնտեսության ոլորտին։
Փոխադարձ քաղցրություն․ Հայաստանն ընդլայնում է շոկոլադի արտահանումը Ուկրաինա
Նախարարի խոսքով` չնայած գյուղատնտեսության ոլորտում բարդ տարի ենք ունեցել և սակավաջրությունը խանգարել է, սակայն արտահանման պարագայում ռեկորդային ցուցանիշ է արձանագրվել։
«Այս տարի ունենք ռեկորդային թվով առաջնային գյուղմթերքի արտահանում` 200 000 տոննան գերազանցել ենք։ Իսկ նախորդ 2 տարիներին 140 000 տոննան ենք գերազանցել»,–ասաց նախարարը։
ՌԱԴԻՈ
Տեխնոպարկի շնորհիվ ապագայում Արցախից նորմալ ծավալով արտահանում կապահովվի. Ավանեսյան
Նրա խոսքով` այս տարվա ինտենսիվ այգիների զարգացման տեմպը թույլ է տալիս հուսալ, որ առաջիկայում նման արդյունքներ էլի կարձանագրվեն։
Հավելենք, որ գումարային արտահայտությամբ վերջին տարիներին ՀՀ–ից արտահանվում է 50-60 մլն դրամի միրգ-բանջարեղեն։