ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը Ռուսաստանում Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի դեսպանների հետ քննարկել է Եվրասիական անվտանգության հարցերը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Տեղի է ունեցել ընդհանուր քննարկում՝ եվրոպական և եվրասիական անվտանգության խնդիրների վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ռյաբկովն ԱՊՀ երկրների դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին տեղեկացրել է անվտանգության միջազգային իրավական երաշխիքներ ապահովելու Ռուսաստանի առաջարկների մասին՝ հատկապես ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում և Եվրասիայում ռազմաքաղաքական իրավիճակը փոխելու շարունակական փորձերի ներքո։