«Մենք երբեք չենք լքի հայերին». Մակրոնի գրառումն ու Փաշինյանի մասնակցությամբ տեսանյութը

Մակրոնն ու Փաշինյանը
Ֆրանսիայի նախագահը Նիկոլ Փաշինյանին հանդիպելուց հետո գրառում է արել ու տեսագրություն հրապարակել ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Twitter–ի իր էջում հայերի մասին գրառում է արել և տեսանյութ հրապարակել, որում երևում է, թե ինչքան ջերմ են իրար ողջունում Ֆրանսիայի նախագահն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք երբեք չենք լքի հայերին։ Մենք միշտ կփնտրենք լուծումներ տևական խաղաղության հաստատման համար։ Ես կոչ եմ անում, որ տոնական շրջանը մարդասիրական առաջընթացին, խաղաղությանը միտված լինի»,–տեսանյութին կից գրել է Մակրոնը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը, Էմանուել Մակրոնն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են Բրյուսելում։
Մինչ այս հանդիպումը Փաշինյանը մասնակցել էր Արևելյան գործընկերության 6-րդ գագաթնաժողովին: Միջոցառմանը մասնակցել են ԱԼԳ մասնակից պետությունների` Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Ադրբեջանի առաջնորդները, ինչպես նաև Եվրոպական միության անդամ երկրների ղեկավարները:
Հիշեցնենք` դեկտեմբերի 14–ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ընդունել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ քննարկելու Հարավային Կովկասում իրավիճակը և երկու երկրների հետ ԵԽ հարաբերությունների հետագա զարգացման ուղիները:
Հանդիպումից հետո Փաշինյանը Facebook–ում հայտնեց բրյուսելյան հանդիպման արդյունքը` երկաթուղին կվերագործարկվի և կգործի սահմանային ու մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն։