«Խմբի ֆավորիտն Ուկրաինան է». Կապառոսը` ՈւԵՖԱ–ի վիճակահանության և մրցակիցների մասին

Խոակին Կապառոս
ՈւԵՖԱ–ի Ազգերի լիգան կմեկնարկի 2022 թվականի հունիսին։ Հայաստանի հավաքականը հայտնվել է առաջին խմբում, որտեղ կմրցի Իռլանդիայի, Շոտլանդիայի ու Ուկրաինայի հավաքականների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. ՈւԵՖԱ–ի Ազգերի լիգայի խմբային մրցաշարի վիճակահանությունից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն առաջին մեկնաբանություններն է տվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ ասելով, որ Հայաստանը հայտնվել է բավականին ուժեղ խմբում։
Ազգերի լիգան կարող է չեղարկվել. ինչ հետևանք կարող է ունենալ դա Հայաստանի հավաքականի համար
Այսօր ավելի վաղ Շվեյցարիայի Նիոն քաղաքում գտնվող ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացել էր ՈւԵՖԱ Ազգերի լիգայի գալիք մրցաշրջանի վիճակահանությունը: Հայաստանի հավաքականը հայտնվել է առաջին խմբում, որտեղ կմրցի Իռլանդիայի, Շոտլանդիայի ու Ուկրաինայի հավաքականների հետ։

«Այն, որ մենք մրցելու ենք այդպիսի ուժեղ թիմերի դեմ, նշանակում է, որ մենք ևս որոշակիորեն առաջադիմել ենք և ունենք համապատասխան մակարդակ»,–ասել է մարզիչը։

Նա նշել է, որ խմբի ֆավորիտը Ուկրաինան է, սակայն Իռլանդիան և Շոտլանդիան նույնպես փորձառու և հմուտ թիմեր են։ Մարզչի խոսքով՝ Հայաստանի բոլոր մրցակիցները ֆիզիկապես լավ պատրաստված թիմեր են, որոնց կազմում կան նաև տեխնիկական լավ որակներ ունեցող շատ ֆուտբոլիստներ, և Հայաստանի հավաքականը պետք է փորձի մրցունակ լինել և յուրաքանչյուր խաղում պայքարել հաղթանակի համար: