«Ազատություն Առուշանյանին ու Փարամազյանին». կալանքից ազատված պատգամավորը երդվեց ԱԺ-ում

Կալանքի տակ գտնվող «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արմեն Չարչյանը, Արթուր Սարգսյանը (Սիսիանի նախկին ղեկավար) և Մխիթար Զաքարյանը (Մեղրիի նախկին ղեկավար) ազատ էին արձակվել մի քանի օր առաջ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Մեղրիի նախկին քաղաքապետ, ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մխիթար Զաքարյանն այսօր առաջին անգամ էր մասնակցում ԱԺ նիստին։
ԱԺ Կանոնակարգ օրենքի համաձայն, նա իր աշխատանքն ԱԺ–ում սկսեց պատգամավորական երդումով։
Ելույթի վերջում Մխիթար Զաքարյանն ասաց. «Ազատություն եմ մաղթում Առուշ Առուշանյանին, Մանվել Փարամազյանին ու ապօրինի ձերբակալված մեր մյուս գործընկերներին», որից հետո ընդդիմադիր գործընկերները ծափողջույններով ճանապարհեցին նրան ամբիոնից։
Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանն ազատ արձակվեց. լուսանկարներ
Հիշեցնենք` այն բանից հետո, երբ ՍԴ որոշմամբ ԱԺ պատգամավորների ազատազրկումը` առանց անձեռնմխելիությունից զրկելու համարվեց Սահմանադրությանը հակասող, կալանքի տակ գտնվող «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արմեն Չարչյանը, Արթուր Սարգսյանը (Սիսիանի նախկին ղեկավար) և Մխիթար Զաքարյանը (Մեղրիի նախկին ղեկավար) ազատ արձակվեցին: