Հայտնի է՝ ինչպես է Բորիս Ջոնսոնն անվանել նորածին դստերը

Բորիս Ջոնսոնն ու կինը
Բրիտանիայի կառավարության ղեկավար Բորիս Ջոնսոնը յոթերորդ անգամ հայր է դարձել այն բանից հետո, երբ նրա կինը դեկտեմբերի 9-ին դուստր է ունեցել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի - Sputnik. Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և նրա կինը՝ Քերին, նորածին դստեր անունը դրել են Ռոմի Այրիս Շառլոտ։ Տեղեկությունը հայտնում է Telegraph-ը:
Հայտնել էինք, որ Ջոնսոնը դեկտեմբերի 9-ին 7-րդ անգամ հայր է դարձել:
Դեռ մայիսին հայտնի էր դարձել, որ Ջոնսոնն ու նրա հարսնացու Քերի Սայմոնդսը գաղտնի ամուսնական արարողություն են անցկացրել։ 2020 թվականի ապրիլի վերջին Ջոնսոնը և Սայմոնդսը որդի են ունեցել, որին անվանել են Ուիլֆրեդ։
Նշենք, որ Ջոնսոնը 4 չափահաս երեխա ունի Մարինա Ուիլերի հետ ամուսնությունից։ Նա ևս մեկ արտամուսնական զավակ ունի արվեստագետ Հելեն Մաքինթայրից։