«Ես էլ ձեր տրամադրությունը բարձրացնեմ». Հայկ Մարությանը գրառում է արել

Հայկ Մարության
Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացի ֆոնին Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել երևանցիներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ստորագրել է ևս 100 նոր ավտոբուսի և 100 վերելակի գնման հայտերը։
«Սիրելի երևանցիներ, սիրելի հայրենակիցներ, շնորհակալ եմ ձեր արձագանքի և ջերմ խոսքերի համար։ Ես էլ ձեր տրամադրությունը բարձրացնեմ։ Ստորագրել եմ ևս 100 նոր ավտոբուսի և 100 վերելակի գնման հայտերը։ Հաջորդ տարի կունենանք արդեն ընդհանուր 1000 հատ փոխարինված վերելակ, իսկ քաղաքային տրանսպորտի պարկը թարմացրած կլինենք ավելի քան 60 %-ով՝ ունենալով արդեն շուրջ 520 նոր ավտոբուս»,– գրել է նա Facebook-ի իր էջում։
Հիշեցնենք` Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել: Նախնական տվյալներով` 39 ստորագրություն արդեն կա։ Գործընթաց սկսելու համար 33 ստորագրություն է անհրաժեշտ։ Ավագանու ընդդիմադիր խմբակցությունները ևս հաստատել են անվստահության գործընթացի առկայությունը ու նույնիսկ հայտարարել, որ միանալու են դրան։
Դեկտեմբերի 13–ին «Հայկական ժամանակը» գրել էր` տեղեկություններ են շրջանառվում, որ պատերազմի ավարտից հետո Հայկ Մարությանը Սեյրան Օհանյանի միջնորդությամբ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ: Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հերքել էր այդ լուրը։ Նա նշել էր, որ տպագրված նյութի հասցեատերը «Հայաստան» դաշինքը չէ։ Պատգամավորը վստահեցրել էր, որ Երևանի քաղաքապետի գործողությունների վերաբերյալ գնահատականներում դրականն էլ կա, բացասականն էլ։
ՌԱԴԻՈ
Իշխող ուժի ներսում կան հակասություններ. քաղաքագետը` Հայկ Մարությանի շուրջ ծավալվողի մասին
Չեմ ստորագրելու. Մարությանին անվստահություն հայտնելու հարցում «Իմ քայլում» կոնսենսուս չկա